22 июля 2012

Марине Манукян (Гюмри)

Диагноз:ДЦП.
Письмо, которое написала нам Марине:
Բարև ձեզ հարգելի “Список надежды” կազմակերպություն:
Ես 33 տարեկան եմ: Սակայն դաժան ճակատագիրն ինձ խարանել է մանկուց` 3 ամսականից դարձնելով հաշմանդամ:
“Թունավոր լուծ” և “կապույտ հազ” հիվանդությունների պատճառով 3 ամսականում 21 օր կլինիկական մահ եմ տարել, որի ընթացքում, մեր գրագետ բժիշկները, սրսկման ժամանակ խփել են աջակողմյան ներվիս ու զրկել ինձ քայլելու ունակությունից, ու հիվանդությանս պատմության մեջ սխալ ախտորոշում են գրել` DCP, որն ինձ ուղեկցում է մինչ օրս:
Եվ մինչ այսօր ծնողներս համառօրեն չհուսահատվելով բախում են բժշկների դռները, որ ինձ վերադարձնեն կորցրածս` քայլելուս ունակությունը:


Այդ ընթացքում ես մեծացա, դպրոց գնացի, ինձ ուղեկցում էին հարազատներս: Դպրոցս սովորել եմ բարձր նիշերով, ավարտել եմ գերազանցությամբ, նույն տարին ընդունվել եմ մեր մոտի` Գյումրու “Պրոգրես” համալսարանի հոգեբանություն ֆակուլտետի “Դատական հոգեբանություն” բաժինն իմ ցանկությամբ, քանզի փոքրուց իրավաբանություն շատ եմ սիրել: Սակայն հաշմանդամությանս պատճառով փոխեցի ուղղությունս և խորացա սոց. հոգեբանության մեջ: Սովորել եմ մեծ ոգևորությամբ, դեռ երրոդ կուրսում գրել եմ գիտական թեզ` “Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը” խորագրով, որը մինչ օրս դեռ չեմ պաշտպանել, իսկ համալսարանս ավարտել եմ կարմիր դիպլոմով:
Հեշտ չի եղել իմ ուսանողական տարինրը երթևեկության հետ կապված: Բայց երբեք չեմ ընկճվել ու հուսահատվել: Կրկին ուղեկցել են հարազատներս:
Երբ հանձնում էի պետական ավարտական քննություններ` Երևանից եկած հանձնաժողովի նախագահը` Հայաստանի այն ժամանակվա հոգեբանական ասոցիացիայի պրեզիդենտը` Սերգեյ Արզումանյանը հիացական խոսքեր ասած իմ մասին, թե. “Ողջ աշխարհի հոգեբաններին ձեռնոց նետեցիր քո կուրսային աշխատաքով”, իսկ կուրսային աշխատանքս 1988 թվականն էր իր ողջ մահասարսուռ պատկերով և հոգեբանական վերլուծությամբ:
Միաժամանակ ես մի քանի հոդվածներ էի տպագրել տվել արտերկրի տարբեր քաղաքներում: Եվ ավարտելուցս ըմդամենը 2 ամիս անց ինձ հրավեր եկավ Գերմանիայից մասնակցելու հոգեբանական համաշխարհային 11-րդ կոնֆերանսին: 10 օրով էր ընդամենը:
Շատ ուրախացա, մեծ ոգևորություն ապրեցի… Աշխարհն ինձ համար կապույտ երկինք էր թվում: Կարծում էի կգնամ: Բայց… Չգնացի: Չգնացի, քանզի ծնողներս մենակ չթողեցին, համապատասխան վստահելի ուղեկցող էլ չկար:
Իսկ այդ չգնալս սթրես առաջացրեց իմ մեջ:
Շատ չանցած իմ ամուր կամքով ես դուրս եկա այդ վիճակից սկսելով մասնագիտական նոր աշխատանք` գրում էի թեստեր, ռելաքսացիաներ, թերապիաներ:
Անցավ 1 տարի: Եկավ երկորդ հրավերս դեպի Եգիպտոս` 2 ամսով մասնակցելու հոգեբանական համաշխարհային 12-րդ կոնֆերանսին: Կրկին ներքին ոգևորությունս ու ուրախությունս մեծ էր: Բայց… ցավոք նորից ինձ սպասում էր նույն հիասթափությունը: Այս անգամ էլ սթրեսն ու դեպրեսիան այցելեցին ինձ:
Այդ ընթացում մի քանի անգամ աշխատանքի հրավերներ եմ ստացել Գյումրու “Պրոգրես” համալսարանից, բայց մերժեցի, քանզի հեռու էր մեր տանից: Երկրորդ աշխատանքի հրավերը եղավ Գյումրու “Նարեկ” հոգեբանական կենտրոնից և էլի հետևեց մերժումը, քանզի և’ հեռու էր, և’ տեղակայված էր երկրորդ հարկում, որը բացարձակ հարմար չէր ինձ: Երրորդ հրավերը Երևանի SKARP հաշմանդամների ՀԿ-ից էր, և կրկին մերժում, քանզի այս անգամ էլ այլ քաղաքում էր:
Վերջապես այդ սթրեսն էլ հաղտահարեցի և ձեռնամուխ եղա իմ առաջին գիրքը գրելուն` ”Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը”: Գրեցի մի քանի տարում, քանզի հետազոտություններ էի անցկացնում, զրուցում երկրաշարժից հաշմվածների, զոհ ունեցող ընտանիքների հետ: Մեկը պատմում էր, մյուսը չէր ուզում, երրորդը հուզվում էր:
Գիրքս տպագրվեց 2008 թվականի դեկտեմբերի 6-ին: Այն նվիրել էի 1988 թվականի դեկտեմբրի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժին: Ոչ մի օրինակ չվաճառեցի, բոլորը նվիրեցի մարդկանց և ԲՈւՀ-երին:
Հաճախ բազմաբովանդակ հոդվածներով անվճար տպագրվել եմ և’ մեր քաղաքի, և’ Երևանի տարբեր թերթերում որպես հոգեբան:
Ձախ ձեռքով մի քիչ դժվարությամբ, բայց հաճույքով ու սիրով գործում եմ գոպելեն, ապա ստեղծագործում եմ:
2007 թ.-ին եկավ երրորդ հրավերս Ֆրանսիայից, ևս մի համաշխարհային կոնֆերանսի մասնացելու, որը տևելու էր 2 տարի, այսինքն Ֆրասիայից անցելու էինք Շվեյցարիա, ապա Ամերիկա: Այս անգամ փորձեցի չգնալս ավելի թեթև տանել, ավելի ճիշտ արդեն գիտեի, որ չէի գնալու, թեպետ էլի տխրեցի:
Ես իմ համար որպես զբաղմունք և որպես պռակտիկա ընտրեցի հեռախոսն ու ինտեռնետը: Այսինքն սկսեցի անվճար հոգեբանական խորհրդատվություններ անկացնել: Պատկերացրեք սիրվեցի և հարգվեցի: Թող գլուխ գովել չթվա, բայց ստացվում է իմ մոտ օգնել մարդկանց:
Սակայն մի փոքրիկ տեղ, սենյակ, օֆիս կոչվող անկյունը չունենալու պատճառով կորցնում եմ այցելուներ և գումար աշխատելու տարբերակը:
Եվ արդեն 3 տարի է, ինչ ես ինտեռնետով և հեռախոսով այցելուներ եմ ընդունում: Գումարած այդ ամենին այն, որ շուտով կլրանա մեկ տարին, որ ստեղծել եմ իմ անձնական կայքը` www.hogeban.do.am, և բոլորովին վերջերս ավարտեցի երկրորդ գիրքս` որը նվիրված է ֆոբիաներին` մարդկային վախերին:
Սակայն հրատարակելու մասին մտածել անգամ դեռ չեմ կարող` քանզի չկա անհրաժեշտ գումարը (գուցե ձեր օգնությա±մբ ստացվի):
Այսօր աշխատանքն ինձ անհրաժեշտ է օդի և ջրի նման` և’ տան 4 պատերից դուրս գալու, և’ նոր շրջապատ ունենալու, և’ ինչու± չէ` գումար վաստակելու համար:
Բայց չկա…
Իսկ տեղաշարժվելու համար պետք է սայլակ: Մինչ այսօր ծնողներս են եղել իմ ոտքերը, բայց արդեն ինքս հասուն օրիորդ եմ, իսկ իրենք էլ արդեն առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև իրենց աշխատանքը: Եղբայրս ինձանից մեծ է 2 տարով` ունի իր ըտանիքը և 3 երեխաների հայր է արդեն:
Սայլակի հետ կապված ասեմ, որ ես սովորական անիվներով սայլակով տեղաշարժվել չեմ կարող, քանզի վնասված է իմ աջ ձեռքը, ինձ անհրաժեշտ է ակումլյատրով սայլակ, որ մի ձեռքով սեղմեմ կոճակն ու տեղաշարժվեմ: Իսկ դա չկա Հայաստանում, արտերկրում էլ շատ թանկ արժի:
Վատ չեր լինի, եթե ստացվեր ունենալ այն, որ երբ գնամ հերթկան բուժման կուրսերիս` գոնե կարողանամ դրանով թեկուզ հասնեմ մեկ բաժակ ջուր խմելու կամ մաքուր օդ շնչելու (չհաշված զուգարանային անձնական պետքերը):
6 ամիսը մեկ ես պիտի գնամ վերականգնողական բուժումներ ընդունելու: Սակայն, որ գումար չկա այդքան շուտ-շուտ կազմակերպել բուժմանս կուրսերը` օգտվում եմ անվճար ուղեգրից, որը ցավոք տրամադրում են տարին մեկ անգամ, այն էլ մեծ դժգամությամբ, որն էլ դնում ենք հերթագրման Կարմիր խաչի ՄՎԿ-ի վերականգնողական կենտրոնում, նրանք էլ փաստաթղթերն ընդունում են դուրս գրվելուցս պարտադիր ու անպայման 6 ամիս հետո միայն և կանչում 8 կամ 10 ամիս անց: Ընդհանուր հաշվով 1 տարի ու կես, 2 տարի անցնում է: Ընդունածս բուժումն այլս օգուտ չունի, երբ բուժման կուրսից բուժման կուրս ընկած ժամանակահատվածն այդքան երկար է:
Եթե հնարավոր լիներ տարվա մեջ մեկ անգամը վճարովի ընդունել բուժմանս կուրսը, ապա մի քանի ամսից` անվճար, և այդպես պարբերաբար շարունակվեր` երևի ինչ-որ արդյունք ստացվեր առողջությանս հետ կապված:
Ահա, հարգելի “Список надежды” կազմակերպություն, ես ձեզ ներկայացրեցի իմ ողջ կյանքն իբրև մի բաց գիրք:
Խնդրում եմ ձեզ օգնեք ինձ ինչով կարող եք` թեկուզ բուժման հարցով, որ վերջապես ոտքի կանգնեմ ու ինքնուրույն քայլեմ, կամ գումարի տեսքով փոխանցում անելով Երևանում գտնվող Կարմիր խաչի ՄՎԿ (միջազգային վերականգնողական կենտրոն) հերթական բուժումս շարունկելու համար, կամ էլ փոխանցումն անելով գրքիս համար:
Վերը նշածս այս բոլոր խնդիրների պատճառով այսօր շատ ծանր է իմ հոգեշխարհը: Լինելով հոգեբան` ինքս հիմա ունեմ վերջինիս կարիքը:
Ահա իմ խնդրանքը ձեզ: Խնդրում եմ կրկին և նորից` օգնեք ինչով կարող եք:
Հուսով եմ հնրավորության դեպքում նամակս չեք անտեսի:
Հույսով, հավատով սպասում եմ Ձեր պատասխանին:
Հարգանքներով Մարինե Մանուկյան:
Новости: Друзья, 22 сентября 2011 года для Марине была куплена инвалидная коляска с электроприводом и в этот же день коляску передали Марине. 


Читайте так же:

Корова для семьи Погосян

Друзья!Мы купили корову! Из Армении, России, Америки, Канады люди добрые скидывались на нее!  Семья Погосян , в которой живет 3 поколени...